Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ալավերդում աղետից հետք չի մնալու»․ Լոռու մարզպետ
04.02.2026
Ջրհեղեղի հետևանքով տունը կորցրած ևս մեկ ընտանիքի Կառավարությունն ապահովել է բնակարանով՝ հատկացնելով 14 մլն 274 հազար դրամ։
«Այսօրվա Հայաստանում աղետի գոտում հայտնված քաղաքացին 30 տարի փայտաշեն տնակում չի սպասում փոխհատուցման»,– ասել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ քաղաքացուն փոխանցելով բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
«Շնորհակալ ենք կառավարությունից, որ միշտ մեր կողքին է եղել։ Լիահույս ենք, որ ամեն ինչ էլ ավելի լավ է լինելու»,– նշել է աղետից տուժած քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում



