Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի այցը Կաճաճկուտ․ ասֆալտապատվել է գյուղի կենտրոնական ճանապարհը
04.02.2026
Մոտ 1500 մ բարձրության վրա գտնվող՝ 390 բնակիչ ունեցող Կաճաճկուտ գյուղում վերջին անգամ ներգյուղական ճանապարհների ասֆալտապատում իրականացվել էր 50–60 տարի առաջ։
Կառավարություն–համայնք համաֆինանսավորմամբ իրականացվել է գյուղի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը՝ շուրջ 500 մետր երկարությամբ։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Կաճաճկուտ, դիտարկել կատարված աշխատանքները, բնակիչների հետ քննարկել բնակավայրի առաջնահերթ խնդիրները։
Մանրամասները տեսանյութում՝



