Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
29.01.2026
Հարգելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ատեստավորված զինծառայողի բարձր աշխատավարձը՝ խղճուկ վարձատրության փոխարեն,
80-ականների զենքի փոխարեն՝ ժամանակակից սպառազինությունը,
բաց երկնքի ու պահածոյի տարրաների փոխարեն՝ ամրաշինական կառույցները,
1.5 տարի ժամկետային զինծառայությունը,
ավելի քան 20 ամիս անդորրը մեր սահմաններին իրականություն են այսօր։
Եվ արվում է առավելագույնը, որ ձեռք բերված խաղաղությունը լինի կայուն և հարատև։
Խաղաղություն մեր չքնաղ երկրին, փառք նահատակներին, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը:



