Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դպրոց՝ դղյակի փոխարեն․ հերթականը՝ մարզկենտրոն Վանաձորում». Լոռու մարզպետ
26.01.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է Վանաձորի «Էվրիկա» մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ մասնագիտացված դպրոցում, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Կառավարության կողմից դպրոցի հիմնանորոգման նպատակով հատկացվել է 390 մլն դրամ։ Շինարարությունը գտնվում է ավարտական փուլում։
Դպրոցը տարիներ շարունակ միջազգային օլիմպիադաների մրցանակակիր աշակերտներ է տվել՝ կրթական գործընթացը կազմակերպելով անմխիթար պայմաններում։
Այցի ընթացքում մարզպետը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին։
Հիմնանորոգումից հետո կրթօջախը կհամալրվի ժամանակակից, անվտանգ և ուսումնական գործընթացին լիովին համապատասխան պայմաններով՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը և աշակերտների համար արժանապատիվ միջավայրի ձևավորմանը։
Մանրամասները՝ տեսանյութում



