Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է քաղաքացիների ընդունելություն

26.01.2026



Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների հետ քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել։
Նախապես գրանցված շուրջ 50 քաղաքացիներ՝ մարզի տարբեր համայնքներից, մասնակցել են ընդունելությանը՝ իրենց դիմումներով ու խնդիրներով:
«Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր դիմում ստանա համակարգված և արդյունավետ լուծում», – նշել է մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը:
Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը հիմնականում վերաբերում էին սոցիալական աջակցության, բնակարանային ապահովման, զբաղվածության ոլորտներին:
Հանդիպումները շարունակական բնույթ են կրում: Քաղաքացիները ընդունելության են հրավիրվում մարզպետի աշխատակազմի կողմից սահմանված հերթականությամբ:

Ընդունելության կադրերը՝ տեսանյութում 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-26 16:16:57