Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն այցելել է համընդհանուր ապահովագրության շրջանակում բուժում ստացող քաղաքացիներին

23.01.2026



«Առողջության համընդհանուր ապահովագրության առաջին պտուղները՝ 1.5 մլն, 1 մլն 350 հազ. և 950 հազ. դրամ. ահա այսքան գումար պետք է վճարեին Վանաձորի ԲԿ սրտաբանական բաժանմունքի 3 բուժառուներ, եթե չլիներ այս մեծ ռեֆորմը։ Արդյունքում քաղաքացիները վճարել են 0 դրամ, տեղադրվել են անհրաժեշտ դեղապատ ստենտները, մատուցվել է որակյալ բուժծառայություն, և քաղաքացիները շուտով կազդուրված կվերադառնան տուն»,- նշել է Լոռու մարզպետը:
Մարզի ղեկավարն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն, ծանոթացել բուժառուների վիճակին և բուժանձնակազմի աշխատանքին։
Մարզպետը կարևորել է առողջության համընդհանուր ապահովագրությունը՝ որպես քաղաքացիների համար հասանելի և որակյալ բուժօգնություն ապահովող կարևոր նախաձեռնություն։
Մանրամասները՝ տեսանյութում
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 16:21:52