Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի պահանջն է՝ ապահովել առավելագույն հետևողականություն յուրաքանչյուր դիմումի և բողոքի վերաբերյալ
21.01.2026
Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի՝ նախորդ շաբաթվա հանձնարարականների կատարման ընթացքը և դրանց շրջանակում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները:
Հաշվի առնելով քաղաքացիների դիմումների և ընդունելությանը գրանցված անձանց մեծ ծավալը՝ հանձնարարվել է խստագույնս հետևել փաստաթղթաշրջանառության սահմանված կարգին և պատասխանների տրամադրման ժամկետներին։
Ընդգծվել է համայնքներում իրավական հսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով ընդունված որոշումների իրավական համապատասխանությունը։
Խորհրդակցության կադրերը՝ տեսանյութում



