Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լոռին զարգանում է ժամ առ ժամ»․ Լոռու մարզպետ
21.01.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Շիրակամուտ բնակավայր, որտեղ կառավարության ֆինանսավորմամբ 7 մլն դոլար արժողությամբ կրթահամալիր է կառուցվում՝ 288 աշակերտի համար։
Ժամանակակից կրթահամալիրն ունենալու է 4 մասնաշենք, մարզադահլիճ, ֆուտբոլի և բասկետբոլի բաց խաղադաշտեր։
Մարզի ղեկավարը շրջել է շինհրապարակում, հետևել կատարվող աշխատանքներին:
- Այս հիմքերի վրա հնարավոր է 16 հարկանի շենք կառուցել։ Գյուղից մոտ 20 հոգի ներգրավված է շինաշխատանքներում,- ասել է շինարարական ընկերության ներկայացուցիչը:



