Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Լեռնավան գյուղի մանկապարտեզը
20.01.2026
«2 մլն դոլար․ ևս մեկ վառ օրինակ, թե ինչպես են մեր երեխաները քարուքանդ մանկապարտեզներից տեղափոխվում նոր, ժամանակակից կրթօջախներ»,- այցի ընթացքում ասել է Լոռու մարզպետը:
Սպիտակի Լեռնավան գյուղի մանկապարտեզը կառուցվում է ամբողջությամբ պետական բյուջեի միջոցներով։ Ծրագրի շրջանակում մանկապարտեզին հատկացվել է նաև նոր գույք, կենցաղային տեխնիկա։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շինհրապարակում հետևել է աշխատանքների ընթացքին, ներկայացրել իր դիտարկումները, ընդգծել նախադպրոցական կրթության զարգացման կարևորությունը մարզում։
Մանրամասները՝ տեսանյութում



