Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է 2026 թվականի ձմեռային զորակոչը
14.01.2026
2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Վանաձորում անցկացվել է նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
- Ծանր ճանապարհ ենք անցել խաղաղության այս 20 ամիսն ունենալու համար։ Արվում է առավելագույնը, որ 20 ամիսը դառնա հարատև, կայուն խաղաղություն։ Մեկուկես տարի երկրի տարբեր քաղաքներում, գյուղերում ձեր կենացը կբարձրացվի։ Կենացից զատ ես խոստանում եմ առանց կանգ առնելու աշխատել ձեր ու ձեր ընտանիքների համար՝ մեր երազանքի Հայաստանի կերտման գործն իմ մտքում պահած, - զինակոչիկներին և նրանց հարազատներին ուղղված իր խոսքում նշել է մարզի ղեկավարը:



