Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցեխապատ ճանապարհներից` ասֆալտապատում
13.01.2026
«2 տարի առաջ մեր գյուղում նույնիսկ 200մ ասֆալտապատ ճանապարհ չենք ունեցել․ տրամադրություններս լավ է, շնորհակալ ենք արվող աշխատանքների համար»,- ասում է Շիրակամուտի բնակիչը:
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայր` դիտարկելու պետական միջոցներով իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։
Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ասֆալտապատվել են 3-րդ, 14-րդ փողոցները, գերեզման տանող ճանապարհը։
Պետբյուջեի միջոցներով կառուցվում է մոտ 7 մլն դոլար արժողությամբ կրթահամալիր։
Շուտով կմեկնարկի մանկապարտեզի կառուցման աշխատանքը։
Իրականացվել են գազաֆիկացման, լուսավորության համակարգի անցկացման, արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման ծրագրեր։



