Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում 365.7 միլիոն դրամ է հատկացվել Լոռու մարզին՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով
19.12.2025
ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում 365.7 միլիոն դրամ է հատկացվել Լոռու մարզին՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով
Նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Այդ ծրագրերն են՝
• Թումանյան համայնքի Չկալով բնակավայրի խմելու ջրի արտաքին ջրագծերի վերանորոգում,
• Թումանյան համայնքի Թումանյան բնակավայրի Կենտրոնական, 2-րդ, 3-րդ և 12-րդ փողոցների ասֆալտապատում,
• Փամբակ համայնքի Փամբակ և Արջուտ բնակավայրերի փողոցների ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով,
• Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրի գազիֆիկացում,
• Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրի 3-րդ և 14-րդ փողոցների, Կաթնաջուր բնակավայրի 8-րդ փողոցի ասֆալտապատում,
• Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի 5-րդ, 6-րդ և 15-րդ փողոցների, Լեռնավան բնակավայրի փողոցների, Լեռնանցք բնակավայրի գերեզմանատուն տանող ճանապարհների սալարկում` տուֆ քարով,
• Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի 2-րդ, 6-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ փողոցների ջրագծերի կառուցում,
• Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում,
• Լերմոնտովո համայնքի Լերմոնտովո բնակավայրի ջրագծի փոխարինում:



