Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության հերթական նիստում 939 միլիոն 518 հազար դրամ է հատկացվել Լոռու մարզին՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 7 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով
11.12.2025
Նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Այդ ծրագրերն են՝
• Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Տերյան, Թատերական, Սոս Սարգսյան և Չարենցի փողոցների հիմնանորոգում (աշխատանքներն ավարտված են),
• Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Ռումինական թիվ 6,8,12,14,20 բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացում և էներգաարդյունավետության արդիականացում (աշխատանքները կատարվել են 90 տոկոսով),
• Տաշիր համայնքի Նովոսելցովո և Մեղվահովիտ բնակավայրերի գազիֆիկացում (աշխատանքները կատարվել են 70 տոկոսով),
• Տաշիր համայնքի Մեծավան, Նորաշեն, Ապավեն, Արծնի, Լեռնահովիտ, Ձորամուտ, Սարչապետ, Պաղաղբյուր բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ (աշխատանքները կատարվել են 70 տոկոսով),
• Սպիտակ համայնքի Սպիտակ, Կաթնաջուր, Արևաշող, Գեղասար, Ծաղկաբեր, Լեռնավան, Ջրաշեն, Լուսաղբյուր, Մեծ Պարնի բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ (աշխատանքները կատարվել են 90 տոկոսով),
• Սպիտակ համայնքի Արջահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում, Քարաձոր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի ընդլայնում, Սպիտակի Բանավան թաղամասի խմելու ջրի ցանցի կառուցում (աշխատանքները կատարվել են 80 տոկոսով),
• Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Սվերդլով և Ուռուտ բնակավայրերի մանկապարտեզների շենքերի վերանորոգում (աշխատանքներն ավարտված են):



