Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձոր-2026. 35 մլն դոլար արժեքով ծրագրային առաջարկ` Լոռու մարզպետի աշխատակազմից
10.12.2025
Վանաձորի համայնքապետարանում 2026 թվականի բյուջեի հանրային լսման ընթացքում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը 35 մլն դոլար արժողությամբ ծրագրային առաջարկ է ներկայացրել:
- Երրորդ հանրապետության պատմության ընթացքում սա աննախադեպ բյուջե է Վանաձորում` 1 տարվա համար,- նշել է մարզի ղեկավարը:
Նախատեսվում է՝
• 42 փողոցի հիմնանորոգում (շեշտը դեպի ծայրամասային թաղամասեր),
• 45 ավտոբուսի ձեռքբերում,
• 100 նոր վերելակի ձեռքբերում,
• 150 բակի ասֆալտապատում,
• 3 խոշոր զբոսայգու հիմնանորոգում,
• Ատրակցիոն պարկի հիմնում,
• 3 մանկապարտեզի հիմնանորոգում,
• Համայնքային տեխնիկայի պարկի հիմնում,
• Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգում` #ճարտարապետական ժամանակակից լուծումներով,
• Քաղաքային լճերի հիմնանորոգում` շատրվանային խոշոր համակարգի անցկացմամբ,
• Կոմիտասի, Թումանյանի հրապարակների հիմնանորոգում:
- Այս ամենի իրագործման համար անհրաժեշտ է ավագանու նիստ։ Վստահ եմ, որ այս ծրագրերը սեղանին չեն մնա, քաղաքի զարգացումը կաթվածահար չի արվի` հանուն Վանաձորում բնակվող 100.000 քաղաքացու։ Օրակարգում չկա ոչ մի քաղաքական հարց։ Օրակարգում 1 հարց է` 35 մլն դոլարի ծրագիր Վանաձորի զարգացման համար,- ընդգծել է մարզի ղեկավարը:
Մանրամասները՝ տեսանյութում



