Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում իրականացվում են լայնածավալ մաքրման աշխատանքներ

25.11.2025



Վանաձորի համայնքապետարանն իրականացնում է քաղաքի մուտքերի և ճանապարհների մաքրման աշխատանքներ։
Լոռու մարզպետի աշխատակազմը մարզի 11 համայնքների ղեկավարներին հասցեագրել է շրջաբերական`
• բարեկարգել բնակավայրերի մուտքերի և ելքերի ճանապարհային հատվածները,
• մաքրել ճանապարհամերձ տարածքները,
• ներբնակավայրային ճանապարհները, մայթերը,
• հեռացնել հին ավտոմեքենաների կմախքները, մետաղի ջարդոնները։
«Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ աղբը գետնին չգցել։ Մարզում կա 229.000 մշտական բնակիչ, կոմունալ ծառայության մի քանի հարյուր աշխատակից։ Եկեք գործով սիրենք մեր երկիրը, չաղտոտենք այն»,֊ քաղաքացիներին ուղղված իր խոսքում ասել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 16:31:11