Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարության նիստում կարևորվել է Լոռու պատմական կամուրջների վերականգնումը
21.11.2025
«Քանի որ նորանշանակ մարզպետ ունենք, և աչքս վախեցած է այն առումով, որ ես այս խնդիրը 5 տարի է՝ չեմ կարողանում լուծել»,֊ Կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ստեփանավան֊Օձուն ճանապարհի վրա գտնվող պատմական կամրջի տարածքի մաքրման և լուսավորության աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
«Կլուծենք անպայման»,֊ խոստանում է Լոռու մարզպետը։
Վարչապետի հանձնարարականով արդեն սկսվել են աշխատանքները Յաղդանի պատմական կամրջի մասով։
Լոռու մարզպետը վարչապետին խնդրել է ջանքերը կենտրոնացնել նաև 12-րդ դարում թվագրված Ալավերդու Սանահինի կամրջի ուղղությամբ։ Ջրհեղեղի հետևանքով կամրջի հիմքը վնասվել է։
Կարիք կա նաև կամուրջն ընդգծելու լուսային ճարտարապետությամբ։
Այն քաղաքի այցեքարտերից է։
Մանրամասները՝ տեսանյութում



