Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարությունը ենթակառուցվածքների զարգացման նպատակով Լոռու մարզին հատկացրեց 174 միլիոն դրամ

20.11.2025

ՀՀ Կառավարության նոյեմբերի 20-ի նիստում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 2025 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով Լոռու մարզին հատկացվեց 174 միլիոն դրամ:
Նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Նախագծով կհամաֆինանսավորվեն հետևյալ սուբվենցիոն ծրագրերը.
• Փամբակ համայնքի Մարգահովիտ և Ազնվաձոր բնակավայրերի փողոցների ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով (820 մ),

• Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում մանկապարտեզի կառուցում (2-րդ փուլ): Շինաշխատանքների 80 տոկոսը կատարված են, նախատեսված է 70 երեխայի համար,

• Տաշիր համայնքի Ապավեն (ներքին) և Ձյունաշող բնակավայրերի գազաֆիկացում: Աշխատանքների 85 տոկոսը կատարված է, կառուցվել է 10.7 կմ գազատար 133 տնտեսության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:52:27