Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն մարզպետի աշխատակազմում

19.11.2025

Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նշվել է, որ դեկտեմբերի 1-ը գույքահարկի և այլ տեղական տուրքերի վճարման վերջնաժամկետն է:
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ Արսեն Ղարիբյանը հորդորել է հետևողական լինել եկամուտների հավաքագրման ուղղությամբ և առավելագույն ջանքեր ներդնել բարձր ցուցանիշներ ապահովելու ուղղությամբ։
Մարզպետի տեղակալը նաև ընդգծել է հետևյալ ուղղություններով աշխատանքի անհրաժեշտությունը.
• պետական աջակցությամբ իրականացվող բոլոր շինարարական աշխատանքների նկատմամբ սահմանել ամենօրյա հսկողություն,
• վերահսկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացումը և ապահովել, որ հիմնանորոգվող դպրոցները ժամանակավոր այլ հաստատություններում կարողանան շարունակել կանոնավոր ուսումնական գործընթացը,
• կարգի բերել և մաքրել համայնքների մուտքերը և ելքերը՝ ազատելով դրանք մետաղական ջարդոններից:

Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:52:27