Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի հանձնարարությամբ՝ հանդիպումներ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների հետ

14.11.2025


Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ հանդիպումներ են անցկացվել Տաշիրի համայնքային կացարանում և Լեռնահովիտ բնակավայրում։
Մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը հանդիպումների ընթացքում ներկայացրել և քննարկել է պետական աջակցության ծրագրերը՝ բնակարանային ապահովման, զբաղվածության, սոցիալական աջակցության և քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ։ Մասնակիցներին ներկայացվել են առկա աջակցության հնարավորությունները և դրանցից օգտվելու ընթացակարգերը։
Քննարկումների ընթացքում բնակիչները կիսվել են իրենց խնդիրներով և հարցերով, որոնց տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։ Նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կշարունակվի հետևողական աշխատանքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:52:27