Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ` Վանաձորի Վարդանանց փողոցում
13.11.2025
«65 տարեկան եմ, էս փողոցում երբեք սալարկված մայթ չեմ տեսել»,- այսպիսին էր քաղաքացիներից մեկի արձագանքը՝ Լոռու մարզպետին Վարդանանց փողոցում աշխատանքների դիտարկման ընթացքում հանդիպելիս։
Ամբողջ ֆինանսավորումը` պետական բյուջեից, ծրագրի արժեքը` 730 մլն դրամ կամ մոտ 2 մլն դոլար։ Փողոցի երկարությունը 2.4 կմ է։
Իրականացվել է`
• երկշերտ ասֆալտապատում` 10 սմ,
• մայթերի սալարկում,
• եզրաքարերի փոխարինում,
• ջրահեռացման համակարգի անցկացում,
• դիտահորերի փոխարինում,
• ստորգետնյա խողովակաշարերի փոխարինում:



