Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Մարզում այս պահին 174 միլիոն դոլարի շինարարություն է արվում. ես այդ ծրագրերին պետք է տիրություն անեմ իմ սեփականի պես: Տեմպ տվեք՝ արագ գնանք առաջ». Լոռու մարզպետ
10.11.2025
Արեն Մկրտչյանն աշխատակազմի հետ անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը:
Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի ակտիվացմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, ձմռան նախապատրաստական աշխատանքներին, քաղաքացիների ընդունելության գործընթացի շարունակական կազմակերպմանը, գյուղատնտեսական աջակցության պետական ծրագրերի ներդրմանը վերաբերող և այլ հրատապ հարցեր:



