Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը լրացուցիչ 2 միլիոն 400 հազար դրամ հատկացրեց Լոռու մարզի թվով 8 մանկապարտեզների գույքով ապահովելու համար
07.11.2025
ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում Լոռու մարզին հատկացվել է լրացուցիչ 2 միլիոն 400 հազար դրամ՝ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում թվով 8 մանկապարտեզների գույքով ապահովման նպատակով։
Նիստին մասնակցել է նաև Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Գույքով կապահովվեն հետևյալ մանկապարտեզները՝
• Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի մանկապարտեզ (վերանորոգվել է սուբվենցիայով),
• Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ (հիմնանորոգվել է սուբվենցիայով),
• Տաշիր համայնքի Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ (վերակառուցվել է սուբվենցիայով),
• Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի մանկապարտեզ (վերակառուցվել է սուբվենցիայով),
• Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրի մանկապարտեզ (հիմնանորոգվել է սուբվենցիայով),
• Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի մանկապարտեզ (հիմնանորոգվել է սուբվենցիայով),
• Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մանկապարտեզ (հիմնանորոգվել է սուբվենցիայով),
• Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի մանկապարտեզ (կառուցվել է սուբվենցիայով):



