Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շուրջ 25 մլն դոլար․ Վանաձորը՝ թռիչքային զարգացման նախաշեմին
04.11.2025
«30-35 նոր, ժամանակակից ավտոբուս, 80-100 նոր վերելակ, 80-100 բակի ասֆալտապատում, խաղահրապարակներ, մի շարք փողոցների ասֆալտապատում, զբոսայգիների, մանկապարտեզների հիմնանորոգում և ոչ միայն․․․
Վանաձորի զարգացման ահա այս ծրագրերն են դրված սեղանին, կա բավարար բյուջե։ Պակասում է մեկ բան՝ ավագանու նիստ։ Հավատալով ավագանու անդամների ողջախոհությանը՝ ընդգծում եմ՝ թույլ չեմ տալու այս ծրագրերը մնան սեղանին դրված, թույլ չեմ տալու մարզկենտրոնի զարգացումը կաթվածահար լինի». Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի ելույթից մի հատված «Վանաձորի օր» տոնակատարությանը նվիրված միջոցառմանը Հայքի հրապարակում:



