Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը մասնակցել է ՏԿԵ նախարարի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը
31.10.2025
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ այսօր անցկացված մարզպետների հերթական խորհրդակցությանը։
Քննարկվել են 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմման, մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների վերաբերյալ հարցերը։
Նախարարը հանձնարարել է ակտիվացնել հավաքագրումների գործընթացը՝ տարեվերջին բարձր կատարողականներ ապահովելու նպատակով։
Քննարկվել են նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի, հրատապ աշխատանքների հետ կապված հարցեր։



