Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն

15.10.2025

«Պետք է պատասխանատվություն վերցնենք մեզ վրա․ քաղաքացուն հետաքրքրում է միայն իր հարցի լուծումը։ Մենք կամ հարց լուծող ենք, կամ՝ չլուծող։ Արդյունքն է կարևոր, մնացածը՝ պատճառաբանություններ ու արդարացումներ։ Մենք այս մարզի համար պատասխանատու ենք»,- նշել է մարզի ղեկավարը:
Քննարկվել են կրթության ոլորտում տարվող աշխատանքներն ու դրանց արդյունավետության բարձրացման քայլերը, կառավարության ֆինանսական աջակցությամբ մարզում իրականացվող դպրոցների, մանկապարտեզների և ճանապարհների շինարարական ծրագրերի ընթացքի, ապօրինի կառույցների և տնակային ավանների գույքագրման, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված հարցերի լուծմանը, համայնքային խնդիրներին ուղղված մի շարք հարցեր։
Մարզի ղեկավարը տվել է նոր հանձնարարականներ, ամփոփել նախորդ հանձնարարականների արդյունքները։
Արեն Մկրտչյանը կարևորել է կազմակերպված ու արդյունավետ աշխատանքը՝ նշելով, որ ամենակարևորը քաղաքացիների խնդիրների լուծումն է և տեսանելի արդյունքը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-28 17:56:54