Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ձմռանը պետք է նախապատրաստվել հիմա». Լոռու մարզպետ

13.10.2025



Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ։

Մարզի ղեկավարն ընդգծել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքները պետք է մեկնարկել հիմա։

 

Տրվել են հստակ հանձնարարականներ.

 

·         կենտրոնացնել աղ-ավազե խառնուրդի պաշար,

·         ձյուն մաքրող տեխնիկան պահել սարքին վիճակում,

·         փոսային նորոգումները կատարել ինտենսիվ`

իրականացնելով շրջայցեր, չսպասելով մարզպետարանի ահազանգերին,

·         մարզպետարանի հետ կնքած պայմանագրով սահմանված կարգով տեխնիկական միջոցները տեղակայել յուրաքանչյուր սահմանված կիլոմետրում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 17:28:03