Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեռացվում են մայթերին տեղադրված սուրճի ապարատները

08.10.2025

Մայթերը՝ քաղաքացիներին․ Վանաձորի կենտրոնական՝ Տիգրան Մեծ փողոցից հեռացվում են մայթերին տեղադրված սուրճի ապարատները:
«Վանաձորի և մարզի բոլոր համայնքների աղճատված արտաքին տեսքը պետք է վերականգնվի։ Միայն Տիգրան Մեծ փողոցի մայթերին տեղադրված է 46 սուրճի ապարատ։ Տնտեսական գործունեություն ծավալելը, հարկ վճարելը, աշխատատեղ ստեղծելը գովելի և խրախուսելի է։ Բայց եկեք պայմանավորվենք՝ դրա տեղը մայթերը, զբոսայգիները, հանրային տարածքները չեն։ Ընդ որում՝ եթե չի կարելի մեկին, չի կարելի ոչ ոքի, այդ թվում և առաջին հերթին՝ որևէ կարգավիճակ, պաշտոն զբաղեցնող անձի։ Վանաձորի համայնքապետարանին շնորհակալ եմ համագործակցության համար»,- ընդգծել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-09 17:51:47