Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագիր՝ բարերար Ռայներ Քոզելին

26.09.2025

Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ընդունել է Վանաձորի պատվավոր քաղաքացի, «Լոռվա ասպետ» կոչմանն արժանացած բարերար Ռայներ Քրիստիան Քոզելին և «Ինտերկապ» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Նորայր Զուլոյանին։
Նրանց համագործակցության շնորհիվ տասնյակ տարիներ Լոռու մարզում իրականացվել են մի շարք բարեգործական նախաձեռնություններ։
Արսեն Ղարիբյանը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ տարիների ընթացքում ցուցաբերած հետևողական աջակցության և մարզի զարգացմանն ուղղված գործունեության համար։
Մարզպետի տեղակալը Ռ. Քոզելին ծննդյան 77-ամյակի առթիվ պարգևատրել է Լոռու մարզպետի շնորհակալագրով և հուշանվերով՝ տարբեր ոլորտներում ցուցաբերած նշանակալի աջակցության համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 09:20:32