Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ա. Մկրտչյան. «Մենք ձեր կողքին կանգնած ենք 24 ժամ՝ բժշկական կենտրոնի անձնակազմը, մարզպետի աշխատակազմը և անձամբ ես»
19.09.2025
- Մենք ձեր կողքին կանգնած ենք 24 ժամ՝ բժշկական կենտրոնի անձնակազմը, մարզպետի աշխատակազմը և անձամբ ես,֊ ասել է մարզի ղեկավարը։
Սարալանջի դպրոցի 4 ուսուցիչ Շիրակամուտ բնակավայրում սեպտեմբերի 18-ին ենթարկվել են ողբերգական ելքով ավտովթարի։ Սպիտակի ԲԿ-ում արձանագրվել է նրանցից մեկի մահը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն` տեսակցելու վթարից տուժած Սարալանջի դպրոցի ուսուցչուհուն։ Վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։
Մյուս երկու ուսուցչուհիները դուրս են գրվել հիվանդանոցից։ Մարզպետի աշխատակազմը նրանց հետ կապ է պահպանում։
Լոռու մարզպետի աշխատակազմը վշտակցում և զորակցություն է հայտնում վթարի զոհ դարձած ուսուցչուհու ընտանիքի անդամներին, հարազատներին։