Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկումներ նախարարի գլխավորած խորհրդակցության ընթացքում

16.09.2025

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը սեպտեմբերի 15-ին մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ և մարզպետների մասնակցությամբ անցկացվող հերթական խորհրդակցությանը։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 3 հարց։
Օրակարգային առաջին հարցով քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը։
Նախարարը հանձնարարել է հետևողական լինել հավաքագրումների ցուցանիշներին։
Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին հաստատված սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունները, ըստ որոնց հստակեցվել են առաջնահերթությունները և սուբվենցիոն փաթեթեների ներկայացման ժամկետները։
Անդրադարձ է կատարվել նաև մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականներին։
Նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 09:20:32