Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը՝ teselem.am
12.09.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։
Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։
Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկութուն է ստանում։
«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․
● ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
● նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,
● բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։
Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։