Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Կառավարությունը համաֆինանսավորվել է մի շարք համայնքային զարգացման ծրագրեր

12.09.2025

Կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում մոտ 139.9 միլիոն դրամ է հատկացրել Լոռու մարզին՝ մասնակցային բյուջետավորման շրջանակում 6 ծրագրի վերաֆինանսավորման և ևս 96.5 միլիոն դրամ՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 2 ծրագրի համաֆինանսավորման համար: 

Արդյունքում՝ 

Ալավերդի և Ակներ բնակավայրերում գործարկվել է նոր հանրային տրանսպորտ՝ 5 ավտոբուսով,

Դսեղում բարեկարգվել է փոքր հրապարակ, 

Շահումյան բնակավայրում իրականացվել են սպորտային և ֆուտբոլային դաշտերի վերակառուցման աշխատանքներ, 

Գուգարքում  կառուցվում է 2 խաղահրապարակ, 

Ազնվաձորում բարեկարգվում է նախադպրոցական հաստատության խաղահրապարակը, 

Փամբակում նորոգվում է ճանապարհ և ձեռք է բերվում բազմաֆունկցիոնալ տրակտոր, 

Ստեփանավանում պարսպապատվում և բարեկարգվում են քաղաքային գերեզմանոցները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:44:41