Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն ուղերձ է հղել պաշտոնավարման մեկնարկին
10.09.2025

- Պահանջում եմ երկաթյա կարգապահություն։ Մի՛ զբաղեցրեք պաշտոն, եղե՛ք պաշտոնյա։ Դեպի մեզ 229.200 հայացք է ուղղված, մեր հաջողությունը պատվի հարց է: Կոռուպցիան բնում խեղդելու եմ` իրավապահների հետ համագործակցությամբ և իրավապահների աջակցությամբ,- ընդգծել է մարզի ղեկավարը:
Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպել է աշխատակազմի, իրավապահ մարմինների, պաշտպանական գերատեսչությունների Լոռու մարզային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարների և առողջապահական, կրթական, անտառտնտեսության ոլորտների պատասխանատու պաշտոնյաների հետ: