Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լոռու յուրաքանչյուր բնակչի խնդիրը մեր խնդիրն է». Արեն Մկրտչյանը ստանձնեց մարզպետի պաշտոնը

08.09.2025

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Լոռու մարզպետի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին, պետական կառավարման, ուժային մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, առողջապահության ոլորտի պատասխանատուներին է ներկայացրել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին։

Նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, վստահություն հայտնել, որ վերջինս կկարողանա արդյունավետորեն իրականացնել կառավարության ծրագրերն ու լուծել մարզի առջև ծառացած խնդիրները։ Դավիթ Խուդաթյանն ընդգծել է, որ նա մարզից է, ծանոթ է մարզի խնդիրներին, բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ լուծվել են։

Նախարարը վստահություն է հայտնել, որ այս գործելաոճը շարունակական կլինի և առաջիկայում մարզում արդեն դրական փոփոխություններ կարձանագրվեն։

 - ՏԿԵ նախարարության և անձամբ իմ անունից վստահեցնում եմ, որ մշտապես պատրաստ ենք աջակցել ձեր առաքելության հաջող իրականացմանը,- ասել է Դավիթ Խուդաթյանը:

Մարզպետ Արեն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը, նշել, որ ջանք չի խնայելու մարզի շարունակական զարգացումն ապահովելու հարցում:

- Իմ առջև բավականին ծանր ծանրաձող է դրված, և ես ընդունում եմ մարտահրավերը։ Խնդիրները, որոնց լուծման հետևից պետք է գնանք, ծավալուն են։ Լոռու մարզ ճանապարհային նշանից ներս բոլոր խնդիրները ես համարում եմ իմը, մարզի 229.200 բնակչից յուրաքանչյուրի խնդիրն իմն է։ Հողի վրա տեսանելի, շոշափելի և չափելի արդյունք պետք է ցույց տալ։ Վստահ եմ` հաջողելու ենք,- նշել է Արեն Մկրտչյանը:

Ամփոփելով հանդիպումը նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանին՝ արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով անփորձանք ծառայություն ՀՀ ոստիկանապետի պաշտոնում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 10:17:05