Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արեն Միքայելի Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետ

04.09.2025

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Արեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ:

ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, մաղթել ամենայն բարիք:

Արեն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին Լոռու մարզպետի պատասխանատու պաշտոնը վստահելու համար.

- Ջանք չեմ խնայի մեր երազանքների Հայաստանի Հանրապետության և մասնավորապես՝ Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում,- ասել է Արեն Մկրտչյանը:

Լոռու մարզպետի աշխատակազմը շնորհավորում է Արեն Մկրտչյանին, մաղթում հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 10:17:05