Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվել է վաստակաշատ քանադակագործ Սարգիս (Սևո) Ղարիբյանը
02.09.2025

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն այսօր հյուրընկալել և պարգևատրել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Սարգիս Ղարիբյանին՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Հովհաննես Ավետիսյանը բարձր է գնահատել Սարգիս Ղարիբյանի վաստակն ու տարիների ներդրումը քանդակագործության զարգացման, ազգային արվեստի պահպանման և Լոռու մշակութային կյանքի հարստացման գործում։ Մարզպետի պաշտոնակատարը ջերմորեն շնորհավորել է անվանի քանդակագործին, մաղթել առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ: Հ. Ավետիսյանը շնորհակալագրով պարգևատրել է վաստակաշատ արվեստագետին՝ ավելի քան 200 ինքնատիպ հուշարձանների, դիմաքանդակների և կիսանդրիների ստեղծմամբ հայ մեծանուն գործիչների կերպարներն ու սխրանքները հավերժացնելու, ինչպես նաև հասարակական և մշակութային կյանքում ակտիվ գործունեություն իրականացնելու համար։ Սարգիս Ղարիբյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ներկաներին հրավիրել իր արվեստանոց-թանգարան՝ ծանոթանալու նոր ստեղծագործություններին: