Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գիտելիքը զորացնում է մարդուն․ Լոռու մարզում նշվեց սեպտեմբերի 1-ը

01.09.2025

 

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտության, գրի և դպրության տոնի ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի պաշտոնյաներն այցելել են մարզի մի շարք դպրոցներ։

Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցում մասնակցելով տոնական միջոցառմանը՝ Հովհաննես Ավետիսյանը շնորհավորել է ներկաներին, կարևորել կրթության և դաստիարակության դերը, նշել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ոլորտի բազմակողմանի զարգացման համար ապահովել լավագույն ծրագրերն ու պայմանները։

«Գիտելիքն է ձևավորում քաղաքացուն, իսկ լավ կրթությունը զորացնում է մարդուն՝ հնարավորություն տալով իրականացնել կյանքի մեծ նպատակները, օգտակար լինել հասարակությանը և նպաստել պետության առաջընթացին։ Բոլոր մանկավարժներին ուզում եմ շնորհակալություն հայտնել սրտացավ և նվիրական աշխատանքի համար, իսկ ձեզ սիրելի՛ դպրոցականներ, մաղթում եմ նորանոր բացահայտումներ, բարի երթ և արդյունավետ ուսումնական տարի», - ասել է Հ. Ավետիսյանը:

Լոռու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները ևս շրջել են մարզի տարբեր դպրոցներում, մասնակցել միջոցառումներին, լավագույն մաղթանքներով շնորհավորել աշակերտներին և մանկավարժական կոլեկտիվներին:

Օգոստոսի 31-ի դրությամբ 2025-2026 ուստարում առաջին դասարան այցելելու համար Լոռու մարզում հայտագրվել է 1173 աշակերտ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 10:17:05