Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզը ներկայացրեց իր մշակութային և ստեղծագործական հարստությունը «Արվեստների և արհեստների» փառատոնում

31.08.2025

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ և ՀՀ մարզպետների աշխատակազմերի աջակցությամբ այսօր՝ օգոստոսի 31-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվեց «Արվեստների և արհեստների» 14-րդ միջազգային փառատոնը:

Միջոցառման ընթացքում Հայաստանի բոլոր մարզերն իրենց տաղավարներում հերթական անգամ ներկայացրեցին քաղաքային և գյուղական բնակավայրերին բնորոշ արհեստների, արվեստների ցուցանմուշները, զբոսաշրջային գրավչությունները, ազգային խոհանոցն ու տեղական բարիքները։

Միջոցառմանը ներկա էին ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների պատասխանատու պաշտոնյաներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ։

Փառատոնը կազմակերպել էր «Մեդիա Օնիքս» մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերությունը:

Այս տարի փառատոնին մասնակցեցին Լոռու մարզի Վանաձոր, Փամբակ, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Գյուլագարակ համայնքները՝ երգի, պարի, կարպետագործության, թաղիքագործության, խեցեգործությաւն, տիկնիկագործության, նկարչության, ձեռագործ տարբեր աշխատանքների, մշակութային և թանգարանային բազմազան ցուցադրությունների միջոցով միջոցառման հյուրերին պատմելով Լոռու հարուստ ավանդույթների, պատմության և լոռեցիների ստեղծագործ մտքի մասին։

Մասնավորապես ներկայացված էին Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի հավաքածուների բացառիկ նմուշները, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի, համայնքապատկան կառույցների շնորհաշատ սաների ձեռքի աշխատանքները:

Մարզի տարբեր համայնքներից մասնակցում էին նաև անհատ ստեղծագործողներ՝ ներկայացնելով ինքնատիպ և բազմազան ձեռագործ աշխատանքներ: Անցկացվեցին նաև վարպետության դասեր:

Փառատոնի ամբողջ ընթացքում մարզի ավանդական ուտեստների հյուրասիրություն էր կազմակերպել Գյուլագարակ համայնքը: Լոռին ներկայացել էր նաև գեղարվեստական համարներով։

Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի բոլոր մարզերի արհեստ-արվեստների բացառիկ ցուցանմուշներին: Լոռին փառատոնին ցուցադրեց իր ավանդույթների բազմազանությունը՝ ընդգծելով մարզի մշակութային ու զբոսաշրջային ներուժը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 10:17:05