Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
542 միլիոն 700 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
29.08.2025

Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով՝ Կառավարությունը 542 միլիոն 700 հազար դրամ գումար է տրամադրել Լոռու մարզպետի աշխատակազմին՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հետևյալ 5 ծրագրերի համար
· Լոռու մարզի՝ Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրի ճանապարհի սալարկում տուֆով (ավարտված, հիմնանորոգվել է 600 մ ճանապարհ),
· Ալավերդի համայնքի Ալավերդի բնակավայրում 500 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի կառուցում (ավարտված, կառուցվել է 500 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան),
· Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի օրվա կարգավորող ջրամբարների և ներքին ցանցի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70%, կառուցվել է 2 ՕԿՋ և 20 կմ ջրագծի ներքին ցանց, շահառուները՝ 240 տնտեսություն),
· Տաշիր համայնքի Մեծավան, Նորաշեն, Արծնի և Ապավեն բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցում և վերանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, կառուցվել է 8,9 կմ ջրագիծ, շահառուները՝ 1162 տնտեսություն),
· Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Տարոն 2 և 4 թաղամասերի փողոցների հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է շուրջ 4,2 կմ ճանապարհ):