Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցներ են հատկացվել Լոռու մարզում ընթացքի մեջ կամ ավարտական փուլում գտնվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի համար
21.08.2025

Օգոստոսի 21-ին ՀՀ կառավարության նիստում կայացված որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Լոռու մարզում ընթացքի մեջ կամ ավարտական փուլում գտնվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի համար: Այդ ծրագրերն են՝
Հ-22, /Մ-6/ - Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 8+000-կմ 13+900 հատվածի հիմնանորոգում՝ 165 մլն 310.5 հազար դրամ,
Վանաձոր համայնքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում՝ 736մլն 625.8 հազար դրամ(ավարտը՝ 2025 թ.),
Տ-5-51, /Մ-3/ - Միխայելովկա - /Մ-3/ կմ0+000 – կմ2+000 մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 420 մլն 915 հազար դրամ(ավարտը՝ 2025 թ.),
Տ-5-96, /Մ-3/ – (Տաշիր) – Մեծավան – Ձյունաշող (Տ-5-27) կմ0+000 – կմ8+500 ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 529 մլն 026.4 հազար դրամ (ավարտը՝ 2026 թ.),
Մ-6,Վանաձոր (Մ-3 հատման կետ) – Ալավերդի - ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի 43-րդ կմ-ում փլուզված ստորին հենապատի վերակառուցում՝ 62 մլն 068.7 հազար դրամ(ավարտական փուլում):