Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

21.08.2025

Օգոստոսի 20-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանի հանձնարարությամբ մարզպետի օգնական, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանը Լոռու մարզպետարանում անցկացրել է հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, անձնագրային ծառայության ներկայացուցիչներ:
Քննարկվել են պետական աջակցության ծրագրերի հետ կապված, մասնավորապես՝
բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:
Պաշտոնյաները պատասխանել են նաև ներկաների կողմից բարձրացված հարցերին: Հ. Հակոբյանը նշել է, որ հնչած դիտարկումները և առաջարկությունները կներկայացվեն Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանին՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով:
Հ. Հակոբյանը պատրաստակամություն են հայտնել նաև աջակցելու ընթացիկ գործընթացների կազմակերպման հարցում, նաև անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 14:24:28