Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել են Ալավերդու օրվան նվիրված միջոցառումներ

19.08.2025

Ալավերդու օրվան նվիրված գլխավոր միջոցառումն անցկացվեց օգոստոսի 18-ին, որին ներկա էին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք, ալավերդցիներ, հյուրեր:
Պաշտոնական ընդունելությունն անցկացվեց Ալավերդու մշակույթի կենտրոնում:
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես եկավ Հովհաննես Ավետիսյանը՝ Ալավերդուն և ալավերդցիներին մաղթելով ապրելու, արարելու անսպառ եռանդ, շարունակական զարգացում:
Բարեմաղթանքի ջերմ խոսքերով հանդես եկան Արեն Մկրտչյանը, համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Վերջինս նաև շնորհակալագրեր հանձնեց 2024թ. մայիսին Ալավերդուն պատուհասած ջրհեղեղի օրերին համայնքին և համայնքի բնակիչներին օգնության ձեռք մեկնած պաշտոնյաներին, կազմակերպությունների ներկայացուցիչներին և անհատներին:
Տոնական օրվան նվիրված միջոցառումները շարունակվել են թատերական ներկայացումով, համերգային ծրագրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-20 12:11:06