Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալագրերով են պարգևատրվել գիտության, կրթության, մշակույթի, գրականության ոլորտներում անուրանալի մեծ ներդրում ունեցող նվիրյալներ
11.08.2025

մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն այսօր հյուրընկալել և շնորհակալագրերով է պարգևատրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզի գիտության, կրթության, մշակույթի, գրականության ոլորտներում անուրանալի մեծ ներդրում ունեցող նվիրյալների, ովքեր այս տարի տոնել են իրենց հոբելյանական տարեդարձը:
Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի տարրական դասարանների դասվարներ Նինա Արաբաջյանը, Մարուսյա Միխայլովան, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր, ԱԺ պատվո մեդալակիր, Վանաձորի պետական մանակվարժական ինստիտուտի ոսկե մեդալակիր Թերեզա Շահվերդյանը, բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալակիր Լենա Անթառանյանը, բանասեր, լրագրող, քաղաքագետ, մանակավարժ, հասարակական գործիչ, ՀԺՄ անդամ, ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալակիր, ՀԺՄ «Հավատարմոթյուն մասնագիտությանը» ոսկե մեդալակիր Ֆահրադ Ափուջանյանն արժանացել են բարեմաղթանքի և մեծարանքի ջերմ խոսքերի՝ ինչպես՝ երկարամյա մասնագիտական, այնպես էլ՝ մշտապես հասարակական ու մշակութային ակտիվ գործունեությամբ հայրենիքին ծառայելու համար:
Հովհաննես Ավետիսյանը ջերմորեն շնորհավորել է վաստակաշատ գործիչներին հոբելյանական տարվա կապակցությամբ, մաղթել առողջություն, երկար տարիների բեղմնավոր գործունեություն՝ ի շահ Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության:
Նրանք իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ուշադրության և գնահատանքի համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ծառայել սիրելի մարզին ու համայնքին: