Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կմեկնարկի Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը

07.08.2025

ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստում գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «32006․ Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզադաշտերի և մարզադպրոցների կառուցում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին վերապահված՝ Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը համարվում է անհետաձգելի: Որոշման արդյունքում հնարավոր կլինի հրատապ կարգով մեկնարկել Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ երաշխավորելով ծրագրի ավարտը մինչև 2029 թվականի հունվարը՝ Հայաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2029թ. երիտասարդական առաջնությանն ընդառաջ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-20 12:11:06