Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվել են Երկաթուղայինների օրվա կապակցությամբ

04.08.2025

Սիրելի՛ երկաթուղայիններ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Երկաթուղայինների օրվա կապակցությամբ։
Երկաթուղին մշտապես առանցքային դերակատարություն է ունեցել Լոռու մարզի տնտեսության զարգացման գործում: Մարզի հզոր արդյունաբերական անցյալը, գեղեցիկ բնությունը և աշխարհագրական կարևոր դիրքը երկար տարիներ մեր երկիրը կապել են արտաքին աշխարհի և հարևան շրջանների հետ՝ հենց երկաթուղային հաղորդակցության շնորհիվ։
Այն ունեցել է ոչ միայն տրանսպորտային, այլև պատմական ու քաղաքակրթական կարևոր դեր: Դեռևս 19-րդ դարի վերջին կառուցված Թբիլիսի-Ալեքսանդրապոլ երկաթուղին, որն անցնում էր Լոռվա սարահարթով, նշանակալի փուլ էր տարածաշրջանի զարգացման համար։ Այդ ուղին խթանեց արդյունաբերության և հանքարդյունաբերության զարգացումը մեր մարզում։ Տասնամյակներ շարունակ Լոռու երկաթուղային կայարաններն ու ուղիները եղել են հազարավոր մարդկանց կենսագործունեության հիմքը։ Վանաձորի կայարանը՝ որպես հյուսիսային երկաթուղային կենտրոն, իսկ Ալավերդու երկաթուղային հանգույցը՝ որպես հանքարդյունաբերական բեռնափոխադրումների առանցք, կարևորագույն դեր են ունեցել մարզի տնտեսական կայունության և առաջընթացի գործում։
Սիրելի՛ երկաթուղայիններ,
դուք ձեր ամենօրյա նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ՝ որպես համակարգի առաջամարտիկներ, արժանանի եք բարձր գնահատանքի և հարգանքի։ Ցանկանում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։
Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ ամեն օրը՝ խաղաղ ու բարեբեր։ Այս տոնական օրը կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ կատարած և շարունակական նվիրումով արվող աշխատանքի համար։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ երկաթուղային։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-12 14:36:43