Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռոմանոս Պետրոսյանը «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին

01.08.2025

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը եղել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղում։
Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով:
Տ․ Հովսեփյանին շնորհավորանքի խոսք է հղել նաև Հովհ․ Ավետիսյանը, մաղթել նրան արդյունավետ աշխատանք բարդ ու պատասխանատու ոլորտում, վստահեցրել, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է մշտապես համագործակցել և ամենայն աջակցություն ցուցաբերել աշխատանքների պատշաճ կազմակերպման համար:
Պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տ․ Հովսեփյանին շնորհավորել է նաև Արկադի Փելեշյանը։
Տիգրան Հովեփյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնն ընկերության արդյունավետ կառավարման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԷՑ-ի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրականացվող ծրագրերի շարունակականության և նոր ծրագրերի իրականացման, ներուժի արդյունավետ ներգրավման, ոլորտային համագործակցության խորացման և այլնի վերաբերյալ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 17:35:21