Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել է 2025 թ. Լոռու և Տավուշի մարզերի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը, պլանավորվել են 2026 թ. նախատեսվող ծրագրերը
23.07.2025

ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցած խորհրդակցությանը։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, մարզպետի աշխատակազմի այլ ներկայացուցիչների հետ քննարկվել է 2025 թվականին Տավուշի և Լոռու մարզերի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ծրագրերը։
Հովհաննես Ավետիսյանը և Հայկ Ղալումյանը Ճանապարհային դեպարտամենտի ղեկավար կազմին են ներկայացրել մարզերում հիմնանորոգման և միջին նորոգման կարիք ունեցող ճանապարհների ցանկը, որոնք, հաշվի առնելով մի շարք առաջնահերթություններ, առաջարկվում է ներառել 2026 թվականի ճանապարհների հիմնանորոգման կամ միջին նորոգման ծրագրերում։
Յուրաքանչյուր առաջարկի մանրամասն անդրադարձ է կատարվել։