Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հովհաննես Ավետիսյանը Անտառամուտ և Վահագնի բնակավայրերում հանդիպել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին

21.07.2025

 

Հուլիսի 20-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը՝ Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի ուղեկցությամբ, այցելել է Անտառամուտ և Վահագնի բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ և ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։

Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի, Փամբակի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ և բնակավայրերի վարչական ղեկավարները։

Անտառամուտ բնակավայրում անցկացված հանդիպման ընթացքում մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը բնակիչներին տեղեկացրել է, որ նախորդ տարիներին բնակավայրում պետական ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն միջոցներով ակնառու ծրագրեր են իրականացվել, անդրադարձ է կատարվել նաև մի շարք խնդիրների:

Որպես առաջնային խնդիր՝ բնակիչները բարձրացրել են բնակավայր տանող մոտ 7 կմ ճանապարհի նորոգման անհրաժեշտությունը, տրանսպորտային ցանցի ներդման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մշակույթի տան վերակառուցման և այլ խնդիրներ։

Հովհաննես Ավետիսյանը տեղեկացրել է, որ դեպի բնակավայր տանող ճանապարհի նորոգման աշխատանքների հետ կապված այժմ քննարկումներ են ընթանում։

Տեղեկացրել է նաև, որ բնակավայրում 2023 թվականին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տուֆ քարով սալարկվել է գյուղամիջյան ճանապարհի 380 մետր հատվածը։ Առաջիկայում կսկսվեն նաև 420 մ հատվածի սալարկման աշխատանքները։

Այցը շարունակվել է Վահագնի բնակավայրում։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում պաշտոնյաները ներկայացրել են պետական աջակցության շրջանակներում մինչ այժմ իրականացված ծրագրերը, նշվել է, որ բնակավայրի դպրոցն առաջիկայում կհիմնանորոգվի։

Բնակիչների կողմից բարձրացվել են հաճախակի դարձած էլեկրամատակարարման անջատումների, գյուղամիջյան ճանապարհների նորոգման և այլ հարցեր։

Հովհ. Ավետիսյանը բնակիչներին հավաստիացրել է, որ նշված բոլոր խնդիրները ուշադրության կենտրոնում են և լուծում են ստանում փուլառփուլ՝ հանգամանալի պլանավորման և ռեսուրսների ճիշտ բաշխման միջոցով: Նրանք նաև հորդորել են բնակիչներին բաց լինել հետադարձ կապի համար։

Վերջիններս շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը, մարզային ու համայնքային պաշտոնյաներին՝ ուշադրության և մշտական հոգածության համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-30 14:36:07