Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում կֆինանսավորվեն մի շարք հրատապ ծրագրեր
18.07.2025

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ նախատեսվում է ֆինանսավորել հետևյալ հրատապ ծրագրերը.
Լոռի մարզի Տաշիր համայնքի թվով 6 կամուրջների հիմնանորոգում
Տաշիր քաղաքի Գետափնյա 8 շենքի հիմքի վերանորոգում և մայթի վերականգնում(ինն ամիս՝ 150 մլն դրամ, տարի՝ 263 մլն 175 հազար դրամ).
ինչպես նաև՝ 434 մլն 106.4 հազար դրամ կհատկացվի՝
Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի ջրամատակարարման արտաքին ջրատար համակարգի վերակառուցման աշխատանքների իրականացման,
Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի քանդված հենապատերի կառուցման, ճանապարհի ասֆալտապատման, կապիտալ վերանորոգման, մայթերի կառուցման, վերականգնման, ճանապարհի կահավորման՝ գծանշումների, ճանապարհային նշանների տեղադրման, ճաղաշարերի տեղադրման աշխատանքների իրականացման,
Ալավերդի համայնքի ճանապարհների և բակային հատվածների ասֆալտապատման, կապիտալ վերանորոգման և խաղահրապարակների կառուցման աշխատանքների իրականացման,
Լոռու մարզի կրթահամալիրներ տանող ճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում և նախագծանախահաշվային փաստաթղթերի պարզ փորձաքննության իրականացման նպատակով: