Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

17.07.2025

 

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն հուլիսի 16-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով, ներկայացրել նաև առաջիկա անելիքները:

Քննարկվել են սեփական եկամուտների հավաքագրման, կրթության, առողջապահության, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության ոլորտներում, արտաքին կապերի զարգացման, թափուր աշխատատեղերի համար անցկացվող մրցույթների պատշաճ կազմակերպման և մի շարք  ուղղություններով իրականացված ու ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին առնչվող հարցեր:

Հունիսի 30-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը տարեկան պլանի նկատմամբ 40.5 տոկոս է, կիսամյակի պլանի նկատմամբ՝ 81.1 տոկոս:  Լոռու մարզպետի պաշտոնակատարը հանձնարարել է առավել հետևողական աշխատանքներ իրականացնել հարկերի հավաքագրման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև «Բուսաբուծության աջակցության պետական» ծրագրի մոնիտորինգի ընթացիկ արդյունքներին:

Լոռու մարզպետի պաշտոնակատարը հանձնարարել է հատկապես լուրջ ուշադրություն դարձնել տարբեր գերատեսչություններից ստացված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվելիք հետևողական աշխատանքներին և գրությունների ժամկետներին:

Քննարկվել նաև աշխատանքային կարգապահական հարցեր, տրվել են այլ հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-23 17:54:54